ՌԴ կառավարությունում և նախագահի վարչակազմում նախագիծ են մշակում, որն ուղղված է երկրի տարածքային կառուցվածքի փոփոխմանը: Այս նախագիծը կարող է ընդգրկվել նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախընտրական արշավում, գրում է Ведомости-ն:
Ռուսաստանի քարտեզի վերափոխմանը նվիրված փաստաթղթում ասվում է, որ պետության այժմյա տարածքային կառուցվածքը լիարժեք չէ: «Ռուսաստանի քաղաքների 90%-ը 100 հազար բնակչություն ունեցող փոքր քաղաքներ են: Այսպիսի քաղաքներում բնակչության թիվը չի աճում, իսկ դպրոցներ, համալասարաններ, թատրոններ ու պատկերասրահներ գրեթե չկան: Նման բնակավայրեր զարգացնելն անիմաստ է»,- նշված է փաստաթղթում:
Փոքր քաղաքների զարգացման փոխարեն առաջարվում է 1 միլիոն բնակչությամբ մոտ 20 խոշոր ագլոմերացիա հիմնել, ինչը տեղի է ունենալու միջքաղաքային տարածքների հաշվին, այդ թվում` հանրային տրասնպորտի մեկ միացյալ համակարգի ստեղծում, արտադրանքների արտահանումն ագլոմերացիայի կենտրոնից դուրս, մարդկանց բնակեցումը քաղաքից դուրս հատվածներում, ընդհանուր առևտրի, կրթական և մշակությանի կառույցի ձևավորումը: