Home / Հայաստան / Գյուղերում գայլերի հոշոտման մի քանի դեպք է գրանցվել

Գյուղերում գայլերի հոշոտման մի քանի դեպք է գրանցվել

Նոյեմբերի 17-ին` ժամը 10.34-ին, Արագածոտնի մարզի Արտենիի գյուղապետը հաղորդել է, որ ժամը 03.00-ի սահմաններում գայլերը հոշոտել են նույն գյուղի բնակիչ Խ.Բաղդասարյանին պատկանող 10 ոչխար:

Ավելի վաղ Լոռու մարզի Քարաբերդ գյուղում գայլերը հոշոտել էին 1 խոզ և 1 խոշոր եղջերավոր անասուն: Ըստ գյուղապետի` վերջին 3 ամիսների ընթացքում գայլերը գյուղում հոշոտել են 16 գլուխ խոշոր եղջերավոր անասուն: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից: