Օրաթերթը տեղեկացնում է նոյեմբերի 18-ի գիշերը Գեղարքունիքի մարզի Ճամբարակի զորամասում ժամկետային զինծառայող Ռոբերտ Ավետիսյանի մահվան հնարավոր պատճառների մասին:
Մեզ հասած նախնական տեղեկությունների համաձայն, Ռ. Ավետիսյանը արգելված գոտու առաջին գիծը հատելիս չի պատասխանել «պոստի» պահախմբի «ասա նշանաբառը» հրահանգին և շարժվել դեպի երկրորդ «պոստի» ուղղությամբ : Պատասխան չստանալուց հետո հրահանգել են` կանգնել , որին չի ենթարկվել , ինչին հետևել են կրակոցները: Լավատեղյակները պնդում են, թե նա գիտակցված է հատել արգելված գոտին ` հասկանալով , թե ինչ է սպասվում իրեն: Ռոբերտ Ավետիսյանը 23 տարեկան էր, զորակոչվել էր Արմավիրի զինկոմիսարիատից : Նրա դին տեղափոխվել է Երևան ` դիահերձման ու փորձաքննության նպատակով: