Օրաթերթը տեղեկացնում է, որ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը նախօրեին Նաուման հիմնադրամի աջակցությամբ Երևանում կայացած սեմինարի ժամանակ անդրադարձել է քաղբանտարկյալների և մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հետագա ճակատագրին:
«Դեսպանությունը հետաքրքրությամբ և ուշադրությամբ հետևում է 2008թ. մարտյան իրադարձությունների առնչությամբ ծավալվող զարգացումներին»,- հայտարարել է Շմիդթը և հավելել, որ կարևոր ու հետաքրքիր է , թե գործադիր և դատական իշխանություններն ինչպես կանդրադառնան դեռ անազատության մեջ գտնվող քաղաքական գործիչների ճակատագրին: «Միջազգային հանրությունը (Եվրամիությունը և նրա անդամ պետությունները, ինչպես նաև Եվրախորհուրդը) քննադատ աչքով հետևում են , թե ինչ ընթացք կտրվի Նիկոլ Փաշինյանի դեպքին դատական և գործադիր իշխանությունների կողմից»,- ասել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը: