Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մասնակցել է աշխահի լավագույն կին թենիսիստուհիների խաղին, որը տեղի է ունեցել Մինսկում:
Ընդմիջման ժամանակ նախագահը թենիսի կորտ է դուրս եկել, վերցրել է աշխարհի տասներորդ ռակետ Վիկտորիա Ազարենկոյի ռակետը և սկսել է խաղալ առաջին ռակետ Կարոլին Վոզնյացկու հետ: Խաղին միացել է նաև Ազարենկոն: Բելառուսի նախագահը խաղացել է երկու թենիսիստուհիների դեմ և անհավասար պայքարում պարտություն է կրել:
Նշենք, որ Կարոլին Վոզնյացկին և Վիկտորյա Ազարենկոն բարեգործական խաղ էին կազմակերպել Մինսկի Սպորտի պալատում: