Home / Հայաստան / Հայաստանը Ռուսաստանին է առաջարկել իր օրբիտալ համակարգը

Հայաստանը Ռուսաստանին է առաջարկել իր օրբիտալ համակարգը

Հայաստանն առաջարկել է Ռուսաստանին դիտարկել Հայաստանի կողմից ամրագրված օրբիտալ համակարգի միասնական օգտագործման հարցը: Այս հարցը Սանկտ-Պետերբուրգում քննարկել են ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցման նախարար Իգոր Շչյոգոլևը և Հայաստանի տրանպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը:

Ինչպես տեղեկացնում ՌԴ Կապի և հաղորդակցման նախարարության պաշտոնական կայքը, Շչյոգոլևը հայտնել է, որ ներկայումս Ռուսաստանում ընթանում է արբանյակային խմբավորումների թարմացում: Նրա խոսքով` կարևոր է գնահատել համագործակցության հեռանկարները` կոմերցիոն ընկերություններին և պետական օպերատորներին գրավելու հարցում:

Նա նշել է, որ նախ և առաջ անհրաժեշտ է որոշել, թե ինչպիսի արբանյակային տեխնոլոգիաներ են հետաքրքրում հայկական կողմին` կապ, հատուկ կապ, հեռուստատեսություն, ռադիո, բջջային կապ, համացանց: