Home / Հայաստան / Հայաստանում կընտրեն «տարվա թռչնին»

Հայաստանում կընտրեն «տարվա թռչնին»

Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը (BirdLife Հայաստանում) հասարակական քվեարկում է անցկացնում, որի նպատակն է` ընտրել  2011 թվականը խորհրդանշող թռչնատեսակը:

«Տարվա թռչուն» նախաձեռնության նպատակն է սևեռել Հայաստանի բնակչության ուշադրությունը թռչունների և նրանց բնադրավայրերի պահպանման խնդիրներին:
Նախաձեռնությունը նվիրված կլինի քվեարկման արդունքում առավելագույն ձայներ հավաքած թռչնատեսակի պահպանմանը և ուսումնասիրմանը:

Ամբողջ տարվա ընթացքում անց են կացվելու ուսուցանող միջոցառումներ ուղղված թռչնատեսակի ուսումնասիրմանը, հանդիպումներ դպորոցականների և տեղական համայնքների հետ, ինչպես նաև կբաժանվեն տպագրանյութեր (պաստառներ, թերթոններ, օրացույցներ, «Թռչուն 2011» կպչուն զարդապատկերներ):

Քվեարկել կարելի է aspbirds.org կայքում: