Home / Հայաստան / Հայերը Լիբանանում բողոքել են Էրդողանի դեմ

Հայերը Լիբանանում բողոքել են Էրդողանի դեմ

Լիբանանի հայ համայնքի ավելի քան 100 ներկայացուցիչներ այսօր հավաքվել են Բեյրութի օդանավակայանի մոտ` բողոքի ցույց անցկացնելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, ով երկօրյա այցով ժամանել է Լիբանան, գրում է AFP-ն:
 
Ցուցարարները պաստառներով կանգնել են օդանավակայանի մուտքի մոտ:
Պաստառների վրա գրված է եղել` «Լիբանանցիները չեն մոռացել տարածաշրջանում Թուրքիայի արյունոտ պատմությունը» և «Էրդողանը պետք է խոնարհվի մեր նահատակների առջև» արտահայտությունները:

Մեկ այլ պաստառի վրա նշված էր` «Այսօրվա Թուրքիան երեկվա Թուրքիան է` չար, բռնապետական և թշնամական»:

Դեպքի վայրում գտնվող ոստիկանները և զինվորականները վերահսկել են բողոքի ցույցի ընթացքը: Նույն վայրում նաև մոտ 100 լիբանանցի ուսանողներ են եղել, որոնք պաստառներով եկել էին ողջունելու Թուրքիայի վարչապետին: