Home / Армения / Պուտինը համոզված է` Դի Կապրիոն իսկական մուժիկ է

Պուտինը համոզված է` Դի Կապրիոն իսկական մուժիկ է

Հայտնի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն 1 մլն դոլար կփոխանցի բնության պաշտպանության Համաշխարհային ֆոնդի կողմից իրականացվող վագրերի պաշտպանությանն ուղղված ծրագրին: Այս փաստը հայտնի է դարձել Սանկտ-Պետերբուրգում անցկացվող միջազգային ֆորումի ժամանակ: ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը հատկապես առանձնացրել է Դի Կապրիոյին ֆորումի շրջանակներում անցկացվող համերգի ժամանակ ներկայացրած իր ելույթում:

«Մեզ մոտ ասում են` իսկական մուժիկ է: Եթե բնության պահպանության և հատկապես վագրերի պաշտպանության խնդիրը գտնվի նման բնավորությամբ մարդկանց ձեռքերում, այս գործը դատապարտված է հաջողության», – ասել է Պուտինը: