Home / Հայաստան / 105 արվեստի և մշակույթի գործիչ՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

105 արվեստի և մշակույթի գործիչ՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

Այսօր Կոնսերվատորիայի դիմաց՝ Կոմիտասի արձանի մոտ, հավաքվել էին մշակույթի և արվեստի գործիչներ, ովքեր հանդես են եկել ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: Ակցիայի ընթացքում նրանք նաև հետևյալ հայտարարությունն են ընդունել.

««Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձությունները, մասնավորապես, լրագրողի նկատմամբ հարձակումների պարբերականությունը, մտահոգություն են հարուցում: Սա վկայում է այն մասին, որ պետական մարմիններն անկարող են ապահովել դատապարտված լրագրողի անվտանգությունը: Ավելին` հասարակական որոշ շերտեր կասկած են հայտնում այդ հարձակումների ուղղորդված լինելու և լրագրողի կյանքին անմիջական վտանգ սպառնալու մասին: Մենք վստահ ենք, որ Հայաստանի Հանրապետությանը` որպես եվրոպական արժեքների դավանող, ժողովրդավարությունը որպես այլընտրանք չունեցող զարգացման ուղի ընտրած պետության, հարիր չէ ազատազրկման մեջ պահել լրագրողի` հակառակ միջազգային հանրության և միջազգային նորմերի և կոնվենցիաների պահանջների: Մենք, հանուն Հայաստանի Հանրապետության պատվի և արժանապատվության, հաշվի առնելով լրագրողի կյանքին վտանգ սպառնալու հանգամանքը,  անկախ նրանից կիսում ենք նրա քաղաքական հայացքները, թե ոչ, պահանջում ենք անհապաղ քննարկել և լուծել Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման հարցը` ի կատարումն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պահանջների»:

Հայտարարության տակ ստորագրել են.

1.Օհան Դուրյան, դիրիժոր
2.Հակոբ Հակոբյան, նկարիչ
3.Վարդուհի Վարդերեսյան, դերասանուհի
4. Վահե Շահվերդյան, ռեժիսոր
5. Երվանդ Մանարյան, դերասան
6. Վահան Արծրունի, երաժիշտ
7.Սամվել Սեւադա, նկարիչ
8.Ռուբեն Հախվերդյան, երգահան
8.Ռուբեն Բաբայան, ռեժիսոր
9.Վահագն Պապայան, երաժիշտ
10.Ալիս Շամիրյան-Դուրյան, երգչուհի
11.Նարեկ Բարսեղյան (Բամբիռ)
12.Արիկ Գրիգորյան (Բամբիռ)
13.Սարգիս Մանուկյան (Էմփիռեյ)
14.Աշոտ Ադամյան, դերասան
15.Կարինե Խոդիկյան, դրամատուրգ
16.Լևոն Խեչոյան, գրող
17.Զարուհի Մուրադյան, նկարչուհի
18.Տիգրան Բաղդասարյան, նկարիչ
19.Նելլի Շահնազարյան, դրամատուրգ
20.Լեւոն Ջավախյան, գրող
21.Արմեն Շեկոյան, գրող
22.Գայանե Գրիգորյան, երգչուհի
23.Անահիտ Զարդարյան, նկարչուհի
24.Անուշ Չուբարյան, նկարչուհի
25.Արտեմ Ղազարյան, կոմպոզիտոր
26. Տիգրան Խզմալյան, ռեժիսոր
27.Գագիկ Չարչյան, նկարիչ
28. Վան Արյան, գրող, հրատարակիչ
29.Գուրգեն Խանջյան, գրող
30.Ռոբերտ Կարայան, գրող, հրապարակախոս
31.Արփի Ոսկանյան, գրող
32.Համբարձում Համբարձումյան, գրող
33.Մանիկ Գրիգորյան, երգչուհի
34.Դավիթ Մաթևոսայան, բեմադրիչ
35.Տիգրան Պասկևիչյան, գրող, հրապարակախոս
36.Հովհաննես Մարգարյան, նկարիչ
37.Գրիգոր Խաչատրյան, նկարիչ
38.Կարինե Աշուղյան, բանաստեղծ
39.Մեսրոպ Հարությունյան, գրող
40.Արա Նեդոլյան, թատերագետ
41.Ջեմմա Կարագյոզյան, դերասանուհի
42.Արման Գրիգորյան, նկարիչ
43.Սամվել Փարթամյան, նկարիչ
44.Ավետիք Ալավերդյան, նկարիչ
45.Խաչիկ Մանուկյան, բանաստեղծ
46.Ալիս Հովհաննիսյան, արձակագիր
47.Գագիկ Դավթյան, գրող
48.Տիգրան Խաչատրյան, նկարիչ
49.Կարեն Օհանյան, նկարիչ
50.Գոռ Մկրտչյան, նկարիչ
51.Սարգիս Գրիգորյան, դերասան
52.Գագիկ Կիլիկյան, բանաստեղծ
53.Մարինե Պետրոսյան, գրող, հրապարակախոս
54.Լիզա Ճաղարյան, գրող, հրապարակախոս
55.Սամվել Մկրտչյան, գրող, թարգմանիչ
56.Վարդան Ազատյան, արվեստաբան
57.Նազարեթ Կարոյան, արվեստաբան
58.Ռուբեն Արևշատյան, արվեստաբան
60.Սերժ Գաբյան, ռեժիսոր
61.Նազենի Ղարիբյան, արվեստաբան
62.Հրաչյա Հակոբյան, դերասան
63. Նարեկ Ղափլանյան, դերասան
64.Գարսեւան Խաչատրյան, ռեժիսոր
65.Լաերտ Մովսիսիյան,ռեժիսոր
66.Արա Պետրոսյան, նկարիչ
67.Վահագն Կարապետյան, ռեժիսոր
68.Արա Ճաղարյան, ռեժիսոր
69.Գարիկ Ենգիբարյան, նկարիչ
70.Դավիթ Քիրամիջյան, ռեժիսոր
71. Արամ Խաչատրյան, նկարիչ
72.Սեդա Գրիգորյան, ռեժիսոր
73.Գագիկ Աղասարյան,ճարտարապետ
74.Էդուրադ Մուրադյան, նկարիչ
75.Լուսին Մամյան, ճարտարապետ
76. Արմինե Կետիկյան, ռեժիսոր
77.Էդգար Ամրոյան, նկարիչ
78.Արթուր Անդրանիկյան, գրականագետ
79.Հրաչյա Բաղդասարյան, նկարիչ
80.Գևորգ Գասպարյան, դերասան
81.Գառնիկ Հովհաննիսյան, գեղանկարիչ
82.Զարուհի Հովհաննիսյան, երաժիշտ
83.Արմեն Խոջոյան, նկարիչ
84.Սամվել Իսրայելյան, նորարար արվեստի ինժեներ
85.Միհրան Մարգարյան, նկարիչ
86.Կարին Դոլուխանյան, նկարիչ ճարտարապետ
87.Արթուր Պետրոսյան, արվեստագետ
88.Սուսաննա Խաչատրյան, երաժիշտ
89.Եվա Ադամյան, թարգմանչուհի
90.Անահիտ Մեսրոպյան, թարգմանչուհի
91.Արամ Բայանդուրյան, թարգմանիչ
92.Հմայակ Վարդանյան, երաժիշտ
93.Տիգրան Սարգսյան, կինոօպերատոր, լուսանկարիչ
94.Տաթև Եսայան, գրաֆիկա
95.Վաչե Պետրոսյան, նկարիչ
96.Ծովինար Աթաբեկյան, երաժիշտ
97.Լենա Մելիքյան, արվեստագետ
98. Էդուարդ Մուրադյան, նկարիչ
99.Կարո Յայլայան, երաժիշտ
100.Ռաֆիկ Մանուկյան, երաժիշտ
101.Նվարդ Տիրուցյան, արվեստաբան
102.Արմեն Ավագյան, բանաստեղծ
103.Կարեն Խաչատրյան, դերասան
104.Արամայիս Ասլանյան, ճարտարագետ
105.Եղիսաբետ Հովհաննիսյան, ճարտարապետ