Կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումների դեմ բողոքող իտալացի ուսանողները ցույց են կազմակերպել Հռոմի Կոլիզեյում, տեղեկացնում է Lenta.ru-ն` իտալական Ansa գործակալության վրա հղում կատարելով: Կոլիզեյի ներսում նրանք մեծ պաստառ են կախել` պահանջելով դադարեցնել բարեփոխումները:
Ավելի վաղ ուսանողները Տոսկանա նահանգում Պիզայի աշտարակն էին գրավել` մի քանի հոգի բարձրացել էին աշտարակի վրա, մնացած ուսանողներն էլ թույլ չէին տալիս , որ զբոսաշրջիկները մոտենան դրան:
Ուսանողական ցույցեր են անցկացվել նաև Հռոմի խորհրդարանի շենքի մոտ, իսկ Ֆլորենցիայում ուսանողները բախումներ են ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ: Բողոքի ցույցեր են անցկացվում Իտալիայի նաև այլ քաղաքներում:
Հաղորդում են, որ Իտալիայում ցույցերին մասնակցում են մի քանի հազար ուսանող: