Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը Վրաստանի Պաշպանության նախարարությանը տեխնիկական միջոցներ է տրամադրել, գրում է Росбалт-ը:
2005 թվականին հաստատված ռազմական դրամաշնորհի շրջանակներում` վրացական կողմին մոտ կես միլիոն դոլար արժողությամբ տեխնիկա է հանձնվել, մասնավորապես, 8 մեքենա և տարբեր տեսակի սարքավորումներ:
«Այսօրվա միջոցառումն ամեն տարի Թուրքիայի կողմից ցուցաբերվող օգնության մի մասն է կազմում»,- հայտարարել է Վրաստանում Թուրքիայի դեսպան Լևենտ Մուրատ Բուրհանսը: