Բրիտանացի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ 2010 թվականը կարող է համարվել պատմության մեջ գրանցված ամենաշոգ տարիներից մեկը: NASA-ի օդերևութաբանների ներկայացրած զեկույցում նշված է, որ վերջին 12 ամիսներն ամենաշոգ ամիսներն են եղել, գրում է РСН-ը:
Մինչ այժմ ամենաշոգ տարին համարվել է 1998 թվականը:
Փորձագետների գնահատմամբ` երկրագնդի վրա ջերմաստիճանը հետագա տարիներին 0,3 աստիճանով բարձրանալու է, թեև գլոբալ տաքացման ընթացքը դանդաղել է: