Օրաթերթի տեղեկություններով` օրերս Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսրանում տեղի է ունեցել գիտխորհրդի նիստ, որի շրջանակներում ելույթ է ունեցել համալսրանի ռեկտոր Գոհար Քյալյանը:
Վերջինս իրեն հատուկ տոնով նախ մուննաթ է եկել հավաքվածների վրա` ասելով, որ ով չի ուզում իր հետ աշխատել կարող է դիմում գրել և դուրս գալ համալսարանից: Հետո հակառակն է պնդել, որ ինքը որևէ մեկի ասածը չի անելու, և եթե պետք լինի, ինքը ոչ թե կանի վերադասի պահանջը, այլ կհրաժարվի ռեկտորի իր աթոռից` փոխարենը մնալով իր խոսքի տերը: Ներկաների մեջ տպավորություն է ստեղծվել, թե իրենք ոչ թե բուհի ղեկավարի մասնակցությամբ գիտական խորհրդի նիստի են մասնակցել, այլ ինչ-որ գողական «ռազբորկայի», որտեղ «ճիշտ ու սխալ ասողը» բուհի ռեկտորն է: Եվ, այնուամենայնիվ, նա հայտարարել է, թե պատրաստվում է մասնակցել ռեկտորի առաջիկա ընտրություններին, որոնք մեկնարկելու են այս տարվա դեկտեմբերից, այսինքն` դեկտեմբերին արդեն ընդունվելու են հնարավոր թեկնածուների հայտերը: