Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին տված հարցազրույցում ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը գովազդել է իր նոր` «Որոշիչ պահերը» գիրքը, գրում է TechCrunch տեխնոբլոգը:
Բուշն անձամբ է այցելել Կալիֆորնիայի Պալո-Ալտո քաղաքում Facebook-ի գլխավոր գրասենյակ: Օնլայն հեռարձակումը կայքում իրականացվում էր Facebook Live ծառայության շնորհիվ:
Հարցազրույցի ընթացքում Բուշը պատասխանել է ինչպես Facebook-ի աշխատակիցների, այնպես էլ սոցիալական կայքի օգտատերերի հարցերին: Իսկ այն հարցին, թե ինչու է Բուշն ընտրել միջոցառման անցկացման համար հենց Facebook-ի գրասենյակը, նա պատասխանել է. «Դուք մեծ լսարան ունեք, իսկ ինձ պետք է, որ գիրքը լավ վաճառվի»: