Home / Армения / Հայաստանը կընդունի Եվրոպայի մինչև 19տ. առաջնության խմբային մրցաշարը

Հայաստանը կընդունի Եվրոպայի մինչև 19տ. առաջնության խմբային մրցաշարը

Նոյեմբերի 30-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ 2012թ. Եվրոպայի մինչև 19 և մինչև 17 տարեկանների առաջնությունների վիճակահանությունը:

Մինչև 19 տարեկանների առաջնության վիճակահանությանը մասնակցեց 48 թիմ, որոնք բաժանվեցին 12 խմբի: Հայաստանի ընտրանին հանգրվանեց 10-րդ խմբում, որտեղ մեր թիմը կմրցի Սլովակիայի, Հունաստանի և Անդորրայի հավաքականների հետ: Մրցաշարը տեղի կունենա Հայաստանում` 2011թ. հոկտեմբերի 21-ից 26-ը: Եզրափակիչ մրցաշարը կանցկացվի Էստոնիայում 2012 թվականին, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

Մինչև 17 տարեկանների առաջնության վիճակահանությանը մասնակցեց 52 թիմ, որոնք բաժանվեցին 13 խմբի: Հայաստանի հավաքականը ընդգրկվեց 9-րդ խմբում, որտեղ մեր թիմի մրցակիցները կլինեն Ուելսի, Սերբիայի և Լիտվայի հավաքականները: Թիմերը կխաղան միմյանց հետ Սերբիայում` 2011թ. հոկտեմբերի 17-ից 22-ը: Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա Սլովենիայում 2012 թվականին: