Ակնկալվում է, որ Աստանայում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը մասնակցելու է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
Ինչպես տեղեկացնում է 1news.az-ը` հղում կատարելով ANS TV-ին, այս մասին ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերեն դե Բրիշամբոն:
«Այս հանդիպումը և այս հարցը մշտապես գտնվում են Ղազախստանի նախագահի ուշադրության կենտրոնում: Նրա անմիջական մասնակցությունը և ներգրավվածությունը մեծ դեր է խաղում երկու հակամարտող պետությունների առաջնորդների հարաբերությունների զարգացման հարցում: Եթե դուք ցանկանում եք խաղաղություն և կայունություն հաստատել և գտնել խնդրի լուծման փոխշահավետ տարբերակներ, կարող եմ ասել, որ նախագահ Ալիևի և Սարգսյանի հանդիպումները շատ օգտակար են: Միևնույն ժամանակ, կարևոր է այլ պետությունների ներգրավվածությունը այս հարցում»,- նշել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: