Ռուսաստանը շանտաժի է ենթարկել Իլհամ Ալիևին և փորձել է ստիպել նրան չճանաչել Գոլոդոմորը որպես ուկրաինական ազգի ցեղասպանություն:
Այս մասին ասվում է Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերում:
Ըստ Wikileaks-ի` այս մասին Իլհամ Ալիևն անձամբ պատմել է Բրիտանիայի արքայազն Էնդրյուին:
«Ալիևը նախագահ Մեդվեդևից փաստաթուղթ է ստացել, որտեղ գրված է եղել, որ եթե Ադրբեջանը ՄԱԿ-ում ընդունի ուկրաինացիների հանդեպ բոլշևիկների կողմից կազմակերպված արհեստական գոլոդոմորը որպես «ցեղասպանություն», առհասարակ կմոռանա Ղարաբաղի մասին»,- ասվում է փաստաթղթում:
Արքայազն Էնդրյուն հաստատել է, որ մնացած պետությունները ևս ստացել են նմանատիպ նամակներ նախագահ Մեդվեդևից: