Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ԱՄՆ Պետդեպարտամենտի գաղտնի փաստաթղթերի բացահայտումը WikiLeaks կայքի միջոցով համարում է «անպատասխանատվության վերջին աստիճան»: Այս մասին տեղեկացնում է AFP-ն:
Սարկոզին նման հայտարարությամբ ելույթ է ունեցել նախարարների կաբինետի ամենօրյա համագումարի ժամանակ: Ավելի վաղ նախագահը հայտարարել էր, որ չի արձագանքի իր հասցեին ուղղված վիրավորանքներին:
Հիշեցնենք, որ ամերկացի քաղաքագետները Սարկոզիին անվանել են «նեղացկոտ անձնավորություն» ու «բռնապետ»: