Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովին տեղի ունեցող զարգացումները, WikiLeaks կազմակերպության աղմկահարույց հրապարակումները, դեկտեմբերի 3-ին Հայաստանի չորս քաղաքներում ի պաշտպանություն քաղբանտարկյալների սպասվող ակցիաները` այս հարցերի քննարկմանն էր նվիրված Հայ ազգային կոնգրեսի քաղխորհրդի այսօրվա նիստը:
Ինչպես Epress.am-ի հետ զրույցում հայտնել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, դեկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին Հայաստանի 4 քաղաքներում` Երևանում, Հրազդանում, Մարալիկում և Իջևանում կայանալիք ակցիաներին կմասնակցեն նաև Կոնգրեսի ներկայացուցիչները:
Այսօրվա նիստում քննարկվել է նաև Հայաստանում մեքենաների պարտադիր ապահովագրման հետ կապված խնդիրը:
«Որոշում է կայացվել հայտարարությամբ հանդես գալ այդ օրենքի ընդունման հարուցած խնդիրների վերաբերյալ»,- այդ առիթով նշել է Լևոն Զուրաբյանը: