Գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը հանրապետությունում համեմատաբար հանգիստ է, հաղորդում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:
Ամսական մոնիտորինգի արդյունքներով նախորդ տարվա համեմատ հունվար-հոկտեմբեր ամիսներին սուր շնչառական վարակների հիվանդացությունը նվազել է 1,3 անգամ, հաստատված գրիպի հիվանդացությունը` 4 անգամ:
Գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնի սկզբի հետ կապված հանրապետությունում իրականացվում է շաբաթական մոնիտորինգ, որի տվյալներով 2010թ. անցած շաբաթվա ընթացքում արձանագրված գրիպի և սուր շնչառական վարակների հիվանդացության ցուցանիշներն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են, մասնավորապես` ընհանուր հիվանդացությունը նվազել է 5,4 անգամ, 0-14 տարեկանների տարիքային խմբում` 4.9 անգամ, իսկ 14 տարեկանից բարձր տարիքային խմբում` 3 անգամ: