Դեկտեմբերի 1-ին «Ժամանակ» թերթի տպագրած հայկական բանակի մասին «Հերթական ինքնասպանությունը» հոդվածն ապատեղեկավությունն է: Այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը:
«Ցավով պետք է նշեմ, որ այդ լրատվամիջոցը հասարակությանը տեղեկատվություն տրամադրելու իր առաքելության մեջ մեղմ ասած իր բարձրության վրա չէ: Այդ թերթը բանակը ամեն գնով վարկաբեկելը դարձրել է առօրյա աշխատանք և ընթերցողների լսարան ապահովելու միջոց: Հարկ է նշել, որ նոյեմբերի 17-ին նույն թերթում տպագրված «Զինվորն արդեն մահացել է» հոդվածը, որտեղ զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողը ներկայացվում է արդեն մահացած, ինչպես նաև նոյեմբերի 23-ին տպագրված «Մեր անունն է հայկական բանակ» հոդվածը, որտեղ զետեղված է 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմի ժամանակ սպանված վրացի զինվորի նկարը խոսում է այն մասին, որ այդ լրատվամիջոցը ոչ միայն չի պահպանում լրագրողական աշխատանքի տարրական նորմերը, այլև անցնում է բարոյականության բոլոր սահմանները», – ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:
Նշենք, որ այսօրվա համարում «Ժամանակ» օրաթերթը տեղեկություններ էր հայտնել, որ Լուսակերտում տեղակայված զորամասերից մեկում ինքնասպան է եղել նորակոչիկներից մեկը, ով ընդամենը մեկ օրվա զինծառայող է եղել:
Home / Армения / ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը լրատվամիջոցին մեղադրել է բարոյականության սահմաններն անցնելու մեջ