WikiLeaks-ի հրապարակած փաստաթղթերից մեկի համաձայն` 2008թ. վրաց-օսական պատերազմի ժամանակ Թուրքիան պատրաստ էր իր զորքերը մտցնել Վրաստան այն դեպքում, եթե Ռուսաստանը ներխուժեր Աջարիա:
Ըստ փաստաթղթի` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և խորհրդարանի անդամներն այցելել են Մոսկվա և հանդիպել ՌԴ նախագահ Մեդվեդևի հետ:
Նրանք հայտնել են նախագահին, որ եթե Ռուսաստանը ռազմական գործողություններ իրականացնի Թուրքիայի տարածքից ավելի մոտ, քան 100 կմ հեռավորության վրա, ապա Թուրքիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրավունք կունենար և անգամ պարտավորված կլիներ միանալ ռազմական գործողություններին և պաշտպանել հարևան երկրների տարածքը: