ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հերքել է ԲՀԿ-ը քարտուղար Արամ Սաֆարյանի այն հայտարարությունը, թե իշխող կոալիցիան քննարկումներ է ունեցել քաղբանտարկյալներին ազատ արձակելու վերաբերյալ:
«Կոալիցիոն մակարդակով նման քննարկում չի եղել», – այսօր հայտարարել է Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նա նշել է, սակայն, որ, օրինակ, «Արդարադատության նախարարությունը նույնպես կոալիցիայի մաս է և այնտեղ լինում են քնանրկումներ»:
«Իրավական հարթությունում լինում են նման քննարկումներ և, հնարվոր է, որ ազատ արձակվեն ոչ միայն այդ 11 հոգին, այլ նաև այլ բանտարկյալներ: Բայց նորից եմ նշում, կոալիցիոն մակարդակով քննարկում չի եղել», – նշել է Զոհրաբյանը:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Արամ Սաֆարյանը նշել է, որ իշխող կոալիցան իսկապես քննարկել է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը և դա անցած այս մի քանի օրերի ընթացքում արել է մի քանի անգամ: