Home / Հայաստան / «ՉԻ». Բելլա Քոչարյանը բժշկականի ռեկտոր չի կարող դառնալ

«ՉԻ». Բելլա Քոչարյանը բժշկականի ռեկտոր չի կարող դառնալ

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսրանի ռեկտոր Գոհար Քյալյանն այս օրերին զբաղված է բուհի բալանսում գտնվող բուժհասատատությունների ղեկավարներին ֆինանսական «մախինացիաների» մեջ ներքաշելով, գրում է օրաթերթը:

Բանն այն է, որ նա փորձում է իր` սեփական նպատակներով վատնած գումարները ներկայացնել որպես ծախս, այսինքն` համապատասխան գերատեսչություններին ցույց տալ, թե իբր բյուջեից հատկացված գումարները նա նպատակային է ծախսել: Այս «ակցիայի» շրջանակներում նա իր աշխատակիցներին ստիպում է ստորագրել կեղծ հաշվետվությունների տակ. օրինակ` հրահանգում է ստորագրել փաստաթղթի տակ, համաձայն որի` իբր տաքացուցիչներ և գույք է ձեռք բերվել: Ավելացնենք նաև, որ վերջին շրջանում ոլորտի տարբեր մասնագետներ` դասախոսներ, բժիշկներ, համալսարանի ճակատագրով մտահոգված տարբեր տրամաչափի պաշտոնյաներ Քյալյանի հարցով դիմել են Սերժ Սարգսյանին` նրանից խնդրելով միջոցներ ձեռնարկել և տիկնոջը պարզապես հեռացնել աշխատանքից: Տեղեկություններ կան, որ վերջերս բժիշխների հեղինակավոր մի խումբ հանդիպել է Սարգսյանին, որն էլ խոստացել է մի քիչ համբերել, և Քյալյանն այլևս չի լինի այնտեղ, որտեղ հիմա է: Ինչ վերաբերում է բժշկականի ռեկտորի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ` Բելլա Քոչարյանի նշանակման մասին խոսակցություններին, ապա համալսարանին մոտ կանգնած մեր աղբյուրները փոխանցում են, որ տիկին Քոչարյանը չի կարող մասնակցել ռեկտորի համար հայտարարվելիք մրցույթին` համապատասխան գիտական աստիճանի բացակայության պատճառով: