Home / Армения / Բելառուսը հիասքանչ երկիր է, բայց հիմարի է բաժին ընկել

Բելառուսը հիասքանչ երկիր է, բայց հիմարի է բաժին ընկել

Պետք չէ մոռանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Բելառուսը: Մինսկը գյուղատնտեսական երկրի հիմնական քաղաքն է, որտեղ գյուղերի մեծ մասը Խորհրդային ժամանակներից ի վեր նույնն է մնացել, գրում է The New York Times-ը:

Լուկաշենկոն հեռուստաեթերում 1000 անգամ ավելի շատ է հայտնվում, քան ընդդիմադիր թեկնածուները: Այլընտրանքային տեղեկատվությունը հասնում է մարդկանց համացանցի օգնությամբ, սակայն գյուղերի բնակիչները, որպես կանոն, չեն օգտվում ինտերնետից: 16 տարիների ընթացքում Բատկայի հակառակորդները վերանում են ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով:

Ոչ ոք չի խոսում այն մասին, որ բելառուսները պատրաստ են լուրջ փոփոխությունների ընտրությունների կեղծման դեպքում: Այս ազգը երբեք հեղափոխականների ազգ չի եղել: Սակայն Բատկա-տիրոջ մասին բացասական լուրերը վարակի նման տարածվում են ժողովրդի մեջ:

Այլախոհ Յուրի Խաշևատսկին ասում է. «Բելառուսը հիասքանչ երկիր է, սակայն, ցավոք սրտի, հիմարի  է բաժին ընկել»:

Հիշեցնենք, որ նախորդ օրը բելառուսական ՕՄՈՆ-ը ճնշել էր ցուցարարների հարձակումը, ովքեր փորձում էին վերցնել կառավարության Տունը` բողոքելով ընտրությունների արդյունքների դեմ:

«Այս 10 միլիոնանոց երկիրը, կարծես, ժամանակից դուրս է ապրում, թեև գտնվում է Եվրամիության և Վլադիմիր Պուտինի Ռուսաստանի միջև: Պետությանն է պատկանում արդյունաբերական ընկերությունների և սպասարկման համակարգերի մեծ մասը: Այն զբաղվում է ամեն ինչով, և ժողովրդին օրօրոցից դեպի գերեզման է տանում»:

Խնդիրը նրանում է, որ Բելառուսն ապրում է հարևան պետությունների օգնության հաշվին: Օգնությունը գալիս է Եվրամիությունից և ԱՄՆ-ից, 3-4 մլրդ դոլարի չափով: Ռուսաստանը նույնպես ընկերաբար է սկսել վերաբերվել Բելառուսին: Կրեմլը վերջերս հայտարարեց, որ գազի գների կտրուկ բարձրացում չի սպասվում. իսկ վերջերս նախագահներ Մեդվեդևի և Լուկաշենկոյի միջև համաձայնագիր կնքվեց, համաձայն որի Ռուսաստանը կվերացնի Բելառուս արտահանվող գազի տուրքերը, ինչը Ռուսաստանի բյուջեի համար 5 մլրդ դոլար կարժենա: 

«Իհարկե, Մոսկվան այս ամենը հանուն ընկերության չէ, որ անում է: Բելառուսը կարևոր առանցքային դեր ունի նավթի և գազատար խողովակների անցկացման հարցում, ինչպես նաև բավական կարևոր ռազմական դիրք ունի: Արդյունքում` բոլորը ջանում են գոհացնել Եվրոպայի վերջին բռնապետին»,- ասվում է հոդվածում: