Home / Армения / Մոսկվան փոխե՞լ է Կաչինսկու աճյունը

Մոսկվան փոխե՞լ է Կաչինսկու աճյունը

Ավիավթարի հետևանքով զոհված Լեհաստանի նախկին նախագահ Լեհ Կաչինսկու եղբայրը` Յարոսլավ Կաչինսկին, կասկած է հայտնել, թե արդյոք ռուսական կողմը Վարշավային հենց Կաչինսկու աճյունն է հանձնել` թաղման համար:

Վարշավայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ «Իրավունք և արդարություն» կուսակցության առաջնորդը հայտարարել է, որ նա բոլոր հիմքերն ունի ենթադրելու, որ հանձնված աճյունի ոչ բոլոր մասերն են պատկանում Լեհ Կաչինսկուն, հայտնում է РБК-ն:

Յարոսլավ Կաչինսկին ասել է նաև, որ ճանաչել է եղբոր դին ուսի սպիից, այնինչ ավելի ուշ` թաղման ժամանակ, նա չի ճանաչել եղբորը, քանի որ հանգուցյալը բացարձակ նման չէր Լեհ Կաչինսկուն: