Այսօր` հունվարի 4-ին, Ռուսաստանի բնակիչները հնարավորություն կունենան ականատես լինել բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկին` արևի խավարմանը: Այն չի լինի ամբողջական, այլ, ինչպես անվանում են աստղագետները, կիսատ կլինի:
Այս անգամ լուսինը կծածկի արևի սկավառակի 86%-ը:
Բացի ռուսաստանցիներից, նման պատկերի կարող են ականատես լինել Հյուսիսային Եվրոպայի բնակիչները, ինչպես նաև Մերձավոր Արևելքում, Միջին Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ խավարումն ավելի քիչ տոկոսով կիրականանա: