Իրանի իշխանությունները մտադիր են արգելել Սուրբ Վալենտինի օրը, որը ավանդաբար նշվում է փետրվարի 14-ին: Սուրբ Վալենտինի օրը խորհրդանշող տարբեր տեսակի իրեր այսուհետ Իրանում չեն արտադրվելու և վաճառքի չեն հանվելու:
Վաճառքի այն կետերը, որոնք խախտելու են արգելքը, կենթարկվեն պատասխանատվության: Արգելքը տարածվում է սրտիկների ու ծաղիկների տեսքով ու պատկերներով բացիկների, պաստառների, տոնական տուփերի և այլ իրերի վրա:
Նշենք, որ նման արգելք գործում է նաև Սաուդյան Արաբիայում: