Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ընդգրկվել է լեհական «Շլյոնսկի» այն 23 ֆուտբոլիստների կազմում, որոնք կմեկնեն ուսումնամարզական հավաքի, տեղեկացնում է լեհական թիմի պաշտոնական կայքը:
Գլխավոր մարզիչ Օրեստ Լենչուկը թիմում փորձարկվող 12 ֆուտբոլիստներից միայն չորսին է ընդգրկել հիմնական կազմում և այդ չորսից մեկը` Ռոբերտ Արզումանյանն է, հաղորդում է ArmFootball.com-ը:
Լեհաստանի Էքստրակլասայում (բարձրագույն խումբ) 9-րդ տեղը զբաղեցնող «Շլյոնսկը» ուսումնամարզական հավաքի կմեկնի հունվարի 18-ին, այն կանցկացվի Լեհաստանի Սպալա քաղաքում:
Հիշեցնենք, որ Արզումանյանն իր առաջին հանդիպումն անցկացրեց վրոցլավյան թիմի փոխարինողների կազմում:
Իր հաջորդ ստուգողական հանդիպումը «Շլոյնսկը» կանցկացնի հունվարի 26-ին: