Բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մարդիկ, ում այսօր թույլ չտվեցին ակցիա կազմակերպել Քաղաքապետարանի շենքի մոտ, հասել են ՀՀ նախագահի նստավայր:
Ոստիկանության ներկայացուցիչները հավաքվածներին հորդորել են անցնել հակառակ մայթ, սակայն բողոքավորները պնդեցին, որ տեղից չեն շարժվելու:
Ինչպես հաղորդում է Epress.am-ի թղթակիցը, դրանից հետո մոտ 15 բողոքավորներ մտել են նախագահական նստավայրի ընդունարան, որտեղ աշխատակիցներից մեկն առաջարկել է նրանցից չորսին ներս անցնել` խոստանալով, որ իրենց կընդունեն:
Բողոքի ակցիայի մյուս մասնակիցներն այս պահին սպասում են հանդիպման արդյունքներին:
Նշենք, որ հանդիպմանը բարձրացան Երևանի տարբեր շրջաններում բացօթյա առևտուր իրականացնող մարդիկ: