Home / Հայաստան / Հր. Քոչարի փողոցում «Միցուբիշին» բախվել է երկու մեքենայի

Հր. Քոչարի փողոցում «Միցուբիշին» բախվել է երկու մեքենայի

Այսօր, ժամը 11.00-ից 11.30-ի սահմաններում, Հր. Քոչարի փողոցի 14 շենքի մոտ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի  ինքնազգացողությունը, ըստ նախնական վարկածի, վատացել է, և մեքենան բախվել է «ՎԱԶ-2106», այնուհետև՝ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի:

Ինչպես հայտնում են ոստիկանությունից, կատարվում է քննություն: