Home / Հայաստան / «ՉԻ». Սերժ Սարգսյանն Արտաշես Գեղամյանին վերադարձնում է քաղաքականություն

«ՉԻ». Սերժ Սարգսյանն Արտաշես Գեղամյանին վերադարձնում է քաղաքականություն

Սերժ Սարգսյանն օրերս` Կիպրոսից  վերադառնալուց հետո, իր նստավայրում հյուրընկալել է  Արտաշես Գեղամյանին, տեղեկացնում է օրաթերթը:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանին է ներկայացվել Արտաշես Գեղամյանի գլխում ծագած «Սերժ Սարգսյանի փրկության ծրագիրը»: Գեղամյանն առաջարկել է «Առաջ Հայաստան» բլոկ ստեղծել, որը կլինի նոր քաղաքական միավոր և կսատարի Սերժ Սարգսյանին: Բլոկի մեջ նախատեսված է ներառել առանձին քաղաքական և պետական գործիչների (նաև պատգամավորների), որոնք ինչ-որ ժամանակ հայտնի և հեղինակավոր անուններ են եղել հայ հասարակության համար և կարողացել են վայելել որոշակի զանգվածների սերն ու վստահությունը:

Մի խոսքով, Գեղամյանն առաջարկել է իր նմաններին, այսինքն` «կլիենտներին», հավաքել մեկ տանիքի տակ և օգտագործել նոր ձևաչափով: Բանակցությունների և քննարկումների սեղանի շուրջ Գեղամյանի փրկության ծրագիրն էլ ավելի է «հղկվել»: Սերժ Սարգսյանը ցանկություն է հայտնել, որ բլոկում լինեն ոչ միայն անհատ գործիչներ, այլ նաև քաղաքական փոքր միավորումներ, կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ` ամբողջ կազմով: Գեղամյանն արդեն հանձնարարական է տվել իր կուսակցության ներկայացուցիչներին ցուցակներ ներկայացնել: