Home / Հայաստան / Պուտինը պատմել է Նաոմի Քեմփբլին «կռուտոյ տղերքի» և էրոտիկ օրացույցի մասին

Պուտինը պատմել է Նաոմի Քեմփբլին «կռուտոյ տղերքի» և էրոտիկ օրացույցի մասին

GQ պարբերականը հրապարակել է բրիտանացի թոփ մոդել Նաոմի Քեմփբելի հարցազրույցը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Հարցազրույցը տեղի էր ունեցել դեռևս նոյեմբերին:

Նաոմին հարցրել է վարչապետին վերջինիս էքստրեմալ հետաքրքրությունների մասին, ինչպես, օրինակ, ձիավարությունն առանց թամբի, լեռնադահուկորդությունը, որսորդությունը: Մոդելը հետաքրքրվել է, թե արդյոք սա իրոք ադրենալին է բարձրացնում, թե PR-ի մի մաս է:

Հարցի առաջին հատվածին ՌԴ վարչապետը նախընտրել է չպատասխանել, իսկ վնասվածքների հետ կապված հիշել է երիտասարդությունը, և պատմել, որ կոտրել է մատը, երբ ուսանողական տարիներին «գլուխ էր պահում» վարժություններ իրականացնելիս: «Վերջին ժամանակներս ոչ մի լուրջ բան ինձ հետ չի պատահել»,- վստահեցրել է վարչապետը:

Նաոմին հիշել է վարչապետի ևս մեկ էքստրեմալ արարք` Ուկրաինայում բայք-շոուին մասնակցությունը: Վարչապետը, իր հերթին, բայքերներին անվանել է «կռուտոյ տղերք», համեստորեն նշելով, որ ինքը այդպիսին չէ:

Նաոմի Քեմփբելին հետաքրքրել է նաև Պուտինի արձագանքը իրեն նվիրված էրոտիկ օրացույցի վերաբերյալ: Հիշեցնենք, որ օրացույցը վարչապետի համար պատրաստել էին Մոսկվայի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհիները:

Պուտինը խոստովանել է, որ լրագրության ֆակուլտետի ուսանողուհիներն իրոք շատ գեղեցիկ են, սակայն, նրա խոսքով, դա չէ էականը: Նրանց գլխավոր արժանիքը կայանում է նրանում է, որ աղջիկները չեն վախեցել հրապարակավ խոստովանել Պուտինին իրենց զգացմունքները: Ըստ Պուտինի, Ռուսաստանում նորաձև է դարձել իշխանության ներկայացուցիչներին քննադատելը, քանի որ հակառակ դեպքում նրանց կպիտակավորեն որպես քծնվողներ: