Եգիպտոսի հակակառավարական ցույցերին միացած ընդդիմության առաջնորդներից մեկը` Մոհամեդ Էլ Բարադեյը, Թահրիր հրապարակում կոչ է արել բանակին միջամտել և դադարեցնել արյունահեղությունը: Նշենք, որ մի քանի ժամ առաջ Հոսնի Մուբարաքի կողմնակիցները ձիերով և ուղտերով ներխուժել են Թահրիր հրապարակ, որտեղ գտնվում են ընդդիմության հազարավոր կողմնակիցներ, և սկսել են ջարդը:
Ուժայինները, սակայն, հրաժարվում են խառնվել հակակառավարականների և մուբարաքամետ ուժերի միջև տեղի ունեցող բախումներին:
Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաընկերությունը, ոստիկանության ուժերը, որոնք տեղակայվել է Եգիպտոսի պատմության թանգարանի տանիքում նախազգուշական կրակ են բացել:
Համաձայն արևմտյան լրատվամիջոցների, այս պահին արդեն իսկ 100-ից ավելի վիրավորներ կան: