Հայաստանում փետրվարի 2-ի երեկոյի դրությամբ փակ ճանապարհների քանակը նվազել էր: Ինչպես հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը, անանցանելի ճանապարհներ էին մնացել միայն Շիրակի մարզում: Մասնավորապես, փետրվարի 2-ի 19:00-ի դրությամբ փակ էին Եղնաջուրի, Անիպեմզայի, Պաղակնի, Արդենիսի, Աղվորիկի և Ծաղկունքի ճանապարհները: Շիրակի մարզում աշխատում է 20 միավոր տեխնիկա:
Դժվար անցանելի ճանապարհներ կան Գեղարքունիքի, Արագոծոտնի և Սյունիքի մարզերում: Բոլոր ճանապարհները բաց են Տավուշի, Լոռվա, Վայոց Ձորի, Կոտայքի, Արմավիրի և Արարատի մարզերում: