Հայաստանի բոլոր մարզերում ճանապարհներն անցանելի են: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Արտակարգ ալիք լրատվական կենտրոնը:
Նշենք, որ դեռևս երեկվա դրությամբ մի քանի համայնքային ճանապարհ փակ էր Շիրակի մարզում, ևս մի քանի ճանապարհ դժվար անցանելի էր Սյունիքի մարզում: Ճանապարհներն անանցանելի էին դարձել փետրվարի 1-ին Հայաստանի տարածքում գրանցված առատ ձյան պատճառով: Նախարարության հաղորդմամբ, այսօր բոլոր խնդիրները լուծվել են: Սյունիքի մարզում շարունակում է աշխատել 16 միավոր տեխնիկա, իսկ Կոտայքի մարզում` 5 միավոր տեխնիկա: Մյուս մարզերում աշխատանքներ չեն իրականացվում: