Home / Հայաստան / Ոստիկանները կրկին փորձում են խափանել վարորդների ակցիայի անցկացումը Գյումրիում

Ոստիկանները կրկին փորձում են խափանել վարորդների ակցիայի անցկացումը Գյումրիում

Գյումրիի վրացական պետահամարանիշներով մեքենաների վարորդներն այսօր  ժամը 12.00-ին պետք է հավաքվեն Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մոտ, որտեղից ի նշան բողոքի պիտի շարժվեն դեպի Բավրա` փակելու Հայաստանից Վրաստան տանող ճանապարհը: Սակայն մինչ վարորդները կհավաքվեն, ոստիակնները  մեքենաներով փակել են դեպի «Ասպարեզ» ակումբ տանող բոլոր ճանապարհները:

Epress.am-ի հետ զրույցում Գյումրիի բնակիչ Վահան Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս պահին ևս դեպքի վայր «գազելներով» ոստիկաններ են բերում:

«Ոստիկանները փակել են «Ասպարեզ» ակումբի բոլոր ճանապարհները»,- պատմել է Վահան Խաչատրյանը:

Նշենք, որ այս պահին «Ասպարեզի» մոտ է գտնվում Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, ով զրուցում է վարորդների հետ:

Հիշեցնենք, որ վրացական պետհամարանիշներով մեքենաների վարորդները փետրվարի 5-ից բողոքում են ՀՀ մաքսային օրենսգրքում իրականացված փոփոխությունների, մասնավորապես, մաքսային տուրքի բարձրացման դեմ: