Home / Հայաստան / Հայաստանում անհայտ կորածների ընտանիքներին օգնում են վերանորոգել տները

Հայաստանում անհայտ կորածների ընտանիքներին օգնում են վերանորոգել տները

Նախորդ ամիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) և Ֆուլլեր տնաշինական կենտրոն Հայաստան ՀԿ-ն Տավուշի մարզում մեկնարկեցին համատեղ ծրագիր, որի նպատակն է սատարել Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածների ընտանիքներին։ Ոչ բարվոք տներում բնակվող ընտանիքները՝ դրանք վերանորոգելու և բարեկարգելու նպատակով, կստանան երկարաժամկետ, առանց տոկոսադրույքի վարկավորման հնարավորություն՝ շինանյութի տեսքով։ Ընտանիքներին նաև կտրամադրվի մասնագիտական խորհրդատվություն շինարարական նյութերի և տեխնիկական լուծումների վերաբերյալ, ինչպես նաև որոշ պրակտիկ առաջարկություններ շինարարական աշխատանքների ընթացքում, հայտնում է ԿԽՄԿ մամուլի ծառայությունը:

«Այն փաստը, որ ընտանիքները սկսեցին վերանորգման աշխատանքները ձմռանը ապացուցում է, որ մեր ծրագիրն արձագանքում է իրական կարիքներին»,- ասել է Ասլան Բժիխաթլովը՝ ԿԽՄԿ պատվիրակը, ով ղեկավարում է ծրագիրը։ – Անհայտ կորածների ընտանիքները խիստ կարիքավոր խումբ են կազմում։ Ահա թե ինչու մենք որոշեցինք անել հնարավորինը, օգնելու նրանց հաղթահարել առօրյա կյանքում առկա այդ անորոշության զգացումը»։

«Այս գործընկերությունը մեզ հնարավորություն տվեց ավելի մեծ թվով ընտանիքներին ապահովել բարեկարգ տներով»,- ասել է Ֆուլլեր տնաշինական կենտրոն Հայաստան ՀԿ-ի խորհրդի տնօրեն Աշոտ Եղիազարյանը։ – Ես համոզված եմ, որ ԿԽՄԿ-ի հետ մեր համագործակցության արդյունքում շատ ընտանիքներ կունենան բարեկարգված տներ, որտեղ կմեծացնեն իրենց երեխաներին»։

Ներկա պահին ծրագիրը գործում է միայն Տավուշի մարզում, սակայն տարվա ընթացքում ԿԽՄԿ-ն և Ֆուլլեր կենտրոնը մտադիր են ծավալել այն նաև մյուս մարզերում։