Հայ Ազգային Կոնգրեսի այսօրվա հանրահավաքից հետո, որին, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով, մասնակցում էր մոտ 50 000 մարդ (ոստիկանության տվյալների համաձայն` մասնակիցների թիվը 10 000 է եղել), ընդդիմությունը բազմամարդ երթ է անցկացրել: Այն առաջնորդել Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Epress.am-ը, երթի սկզբին բավական լարված իրավիճակ էր ստեղծվել. ոստիկանների և երթի մասնակիցների միջև հրմշտոց էր ընթանում, սակայն բավական արագ իրավիճակը կարգավորվեց, և երթը շարունակվեց:
Այն անցավ Մաշտոցի պողոտայով, Գրիգոր Լուսավորիչ փողոցով և հասավ Մյասնիկյանի արձան: Հենց այս հատվածն էլ երեք տարի առաջ հանդիսացել էր մարտիմեկյան իրադարձությունների կիզակետը: Մարդիկ լուռ, բռունցքները վեր պարզած մոտեցան արձանին: Կոնգրեսի առաջնորդները ծաղիկներ և ծակեպսակ դրեցին Մյանսիկյանի արձանի մոտ` ի հիշատակ մարտի մեկի զոհերի, այունհետև տեղի ունեցավ մոմավառությունը: