Home / Հայաստան / Հովհաննես Թամամյանը փախել է երկրից

Հովհաննես Թամամյանը փախել է երկրից

«Հայկական ժամանակ» տեղեկություններով, ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանը նախօրեին , Սերժ Սարգսյանի` ոստիկանությունում ունեցած ելույթից հետո նստել է ինքնաթիռ և հեռացել Հայաստանից:

Ըստ լուրերի, նա մեկնել է աֆրիկյան ինչ-որ երկիր` ադամանդի հանքեր ունեցող իր ծանոթի մոտ: Սերժ Սարգսյանի ելույթից հետո Թամամյանը հասկացել է, որ ՀՀ իշխանությունները որոշել են իրեն քավության նոխազ սարքել: Բացի այդ, երեկ արդեն լուրեր էին շրջանառվում, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մտադրված են եղել Թամամյանին ձերբակալել: