Այսօր ժամը 12-ին ՀՀ Արտգործնախարարության շենքում տեղի կունենա ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնյուս Աժուբալիսի մամուլի ասուլիսը: Նախարարության շենքի դիմաց տեղադրված են պաստառներ հետևյալ գրություններով` «We Demand to Recognize Self-Determination of NKR» (Մենք պահանջում ենք ճանաչել ԼՂՀ-ի ինքնորոշումը), The Youth of NKR Calls OSCE for Dialogue (ԼՂՀ երիտասարդությունը կոչ է անում ԵԱՀԿ-ին երկխոսություն սկսել), The Youth of NKR – No: Madrid Principles» (ԼՂՀ երիտասարդություն, Ոչ մադրիդյան սկզբունքներին):