Հայաստանում գտնվող ԵԽԽՎ Հայաստանի հարցերով համազեկուցողներ բրիտանացի Ջոն Պրեսկոտն ու գերմանացի Աքսել Ֆիշերը հանդիպել են Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ, գրում է «Երկիր» օրաթերթը:
«Զրույցը, որին ներկա է եղել նաև Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեն, քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին ու առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին առնչվող հարցեր: «Երկիր»-ի տեղեկություններով, արտգործնախարարի պաշտոնը թողնելուց հետո, սա առաջին դեպքն է, երբ ԵԽԽՎ համազեկուցողները առանձին հանդիպում են ունենում Օսկանյանի հետ, ով սկսել է ավելի կոշտ քննադատել գործող իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքականությունը, այդ թվում` բազմիցս հանդես է եկել քաղաքական հայացքների համար բանտերում գտնվող գործիչներին ազատ արձակելու հորդորով»: