Մարտի 21-ին, ժամը 13.00-ին Երևանի ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ 37-ամյա Սամվել Դավթյանը Վաղարշյան փողոցում հանկարծամահ է եղել:
ՀՀ ոստիկանության կայքի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ ժամը 12.00-ին Վաղարշյան փողոցի շենքերից մեկի բակում գտնվող էլեկտրացանցի ենթակայանում, շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ Դավթյանը հոսանքահարվել և մահացել է: