ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով մարտի 31-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Միշելին Կալմի-Ռեյը:
Այցի շրջանակներում Շվեյցարիայի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կայցելի Գանձարան և Մայր տաճար:
Նախագահ Միշելին Կալմի-Ռեյը կմասնակցի նաև Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացման արարողությանը:
Պաշտոնական այցի երկրորդ օրը` ապրիլի 1-ին, Շվեյցարիայի նախագահը կմեկնի Գյումրի, որտեղ կայցելի «ԿԱԶԱ» շվեյցարական հումանիտար հիմնադրամ, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից: