Home / Հայաստան / Երևանի քաղաքապետարանը չի խախտում ավանդույթը` կրկին մերժելով ընդդիմությանը

Երևանի քաղաքապետարանը չի խախտում ավանդույթը` կրկին մերժելով ընդդիմությանը

«Հայոց համազգային շարժում» կուսակցության վարչության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանը  մարտի 29-ին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել իրազեկում` 2011թ. ապրիլի 17-ին ժամը 16.00-22.00-ն (մոտավոր) Երևան քաղաքի Ազատության հրապարակում զանգվածային հրապարակային միջոցառում (հանրահավաք) և Ազատության հրապարակ – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց – Հանրապետության հրապարակ – Նալբանդյան փողոց – Հ. Թումանյան փողոց – Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու մասին։

Այսօր Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 31.03.2011թ. որոշումով արգելվել է հանրահավաքի անցկացումը նշված վայրում: Քաղաքապետարանը պատճառաբանել է, որ կուսակցության կողմից նախատեսված հանրահավաքի օրը՝ ապրիլի 17-ին, և դրան հաջորդող օրերին ևս Ազատության հրապարակում անցկացվելու են այլ միջոցառումներ, որոնք բացառում են տվյալ միջոցառման անցկացումը:}

Ընդդիմությանը առաջարկվել է նախատեսվող հանրահավաքն անցկացնել իրազեկման մեջ նշված օրը և ժամին` Մատենադարանի  հարակից տարածքում, իսկ երթի անցկացումն ընդունվել է ի գիտություն։

Նշենք, որ վերջին օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանն ընդդիմության ևս մի քանի դիմում էր մերժել: