ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի դիմակով մի շարք գողություններ իրականացրած հանցագործը բերման է ենթարկվել Ավստրիայում հինգաշբթի` մարտի 31-ին, հաղորդում է BBC News-ը:
Հանցագործը ձերբակալվել է հերթական գողության փորձից հետո Վերին Ավստրիայի Ֆորնախ նահանգում: Ոստիկանության տվյալների համաձայն, հանցագործը բանկի պահակին սպառնացել է ատրճանակով, վերցրել փողերը և հեռացել մեքենայով: Միջադեպից մեկ ժամ անց գողին բերման են ենթարկել մոտակա անտառից: Հենց այնտեղ էլ գտել են Օբամայի դեմքով դիմակը, զենքն ու գողացված գումարները:
Ազգությամբ գերմանացի հանցագործը կասկածվում է շուրջ 6 բանկային գողությունների իրականացման մեջ սկսած 2008 թվականից: Բոլոր հանցագործությունները համընկնող ձեռագիր ունեն: Ամեն անգամ, բանկի որևէ բաժնի փակվելուց առաջ հանցագործը պայուսակն ուսին մտնում էր բանկ, սպառնում էր բանկի աշխատակիցներին արծաթագույն ատրճանակով և, վերցնելով փողերը, հեռանում մեքենայով:
Օբամայի դեմքով դիմակը գողն օգտագործում էր 2009 թվականից ի վեր, իսկ մինչ այդ հագնում էր ծերունու դիմակ