Home / Հայաստան / Երևանում հացահավաք և դրամահավաք կանցկացվի շների համար

Երևանում հացահավաք և դրամահավաք կանցկացվի շների համար

Ապրիլի 4-ին թափառական կենդանիների միջազգային օրն է, որի կապակցությամբ Հայաստանում «Փրկենք կենդանիներին» կացարանը մի շարք միջոցառումներ է կազմակերպում: Մասնավորապես, տոնի նախօրյակին` կիրակի ժամը 12:00-ին Սասունցի Դավթի արձանի մոտ հացահավաք է կազմակերպվելու` «Փրկենք կենդանիներին» կացարանի շների համար:

Կազմակերպիչները նաև դրամահավաք են անցկացնելու. հավաքված միջոցներով ապահովելու են շների բուժումը: Նույն օրը «Փրկենք կենդանիներին» կացարանի տարածքում ծառատունկ կիրականացվի` կտկնկվեն խնձորենիներ, ինչպես նաև շաբաթօրյակի շրջանակում կմաքրվի կացարանը: