Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով` Ռաֆայել Նազարյանը նշանակվել է Հայաստանի երիտասարդական հավաքականի մարզիչ: Այս մասին հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Նշենք, որ 36-ամյա Նազարյանը Եվրոպայի 2011 թվականի երիտասարդական առաջնության ընտրական փուլում աշխատում էր որպես Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ դանիացի Ֆլեմինգ Սերիցլևի օգնական: Հայաստանի հավաքականն ընդգրկված էր երկրորդ ընտրական խմբում Շվեյցարիայի, Թուրքիայի, Վրաստանի, Իռլանդիայի և Էստոնիայի ընտրանիների հետ: Մեր թիմը 10 խաղում վաստակեց 13միավոր և հանգրվանեց 4-րդ տեղում: