Երեկ երեկոյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ` ի պատիվ Շվեյցարիայի նախագահ Միշելին Կալմի-Ռեյի, տրվել է պաշտոնական ընթրիք:
Ընտրիքի ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդը երախտապարտ է Շվեյցարիայի կառավարությանը, ժողովրդին, խորհրդարանին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:
«Դրանով իսկ մեկ անգամ ևս ձեր վերաբերմունքը ցուցաբերեցիք ցեղասպանության հանցագործության նկատմամբ»,- ասել է երկրի ղեկավարը:
Իր ելույթում Միշելին Կալմի-Ռեյը նշել է, 1988թ. Հայաստանին պատուհասած աղետին հաջորդած շրջանում հրատապ օգնություն ցուցաբերելուց հետո, Շվեյցարիան շարունակում է համագործակցության ծրագրերը Հայաստանում:
«Վաղը ես մեկնելու եմ Գյումրի` հարգանքի տուրք մատուցելու այդ գործընկերությանը», – ասել է Շվեյցարիայի նախագահը:
Նա նաև նշել է, որ իր համար մեծ պատիվ կլինի ընդունել Սերժ Սարգսյանին Շվեյցարիայում մայիսի սկզբին պաշտոնական այցի շրջանակներում: